Բլոգ

Քրոնիկոն

27.04.2020

  • Կայացվում է Պարետի N57 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։ 
  • Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ։
  • Աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվի, կիրականացվի սոցիալ-բնապահպանական ծրագիր, քննարկվել են պարենային անվտանգության հարցեր։
  • Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի մամուլի ասուլիսը։
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱՄԷ-ի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հեռախոսազրույցից հետո հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երեւան հասցվեցին բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:
  • ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես են ավարտին հասցնելու ուսումնական տարին:
  • Մինչև 1,5 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեցողների նկատմամբ չի իրականացվի հարկադիր գանձում:
  • ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մարզում ունենք 62 հաստատված դեպք։
    Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 81 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: 
  • «Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի։ Վերջիններս չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու վերաբերյալ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։
  • Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը իրականացնում են հակաճգնաժամային միջոցառումներ։
  • Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։
  • Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցը «Ազատություն» ռ/կ-ին. դեսպանը անդրադարձել է նաև Հյուսիսային Եվրոպայի երկրների հայ համայնքի ներկայացուցիչներին և այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին։
  • Մարտի 31-ից մինչ օրս Արտաշատ ԲԿ-ում կորոնավիրուսից ապաքինվել և դուրս է գրվել 106 պացիենտ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 59 1857
Առողջացածներ 18 866
Բացասական թեստեր 690 17429
Մահվան դեպքեր 1 30