Բլոգ

Քրոնիկոն

27.03.2020

  • Կայացվում են Պարետի N19՝ մարտի 24-ի N16 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N20՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
  • Հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա:
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 27.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 691470587.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2802:
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի մամուլի ասուլիսը։
  • Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Նաիրա Մարգարյանի մամուլի ասուլիսը։
  • ԱԻՆ փոխնախար Արմեն Հարությունյանի և փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանի մամուլի ասուլիսը։
  • Ն. Փաշինյանը ուղիղ եթերով զանգահարում է ՀՀ քաղաքացիներին։
  • Ա. Թորոսյանը ուղիղ եթերով ներկայացնում նոր տվյալներ իրավիճակի վերաբերյալ։
  • ՊՆ-ն տեղեկացնում է, որ բանակում հայտնաբերվել է եւս 2 վարակակիր. ընդհանուր 5 վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ։
  • Մարտի 27-ին, ժամը 9-ից 21-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 722 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1659 անձի նկատմամբ, 810-ը՝ մայրաքաղաքում, 849-ը՝ մարզերում։
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով հերթական դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:
  • Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ:
  • «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, Տեսչական մարմնին է տրամադրել պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածո, հեռահար ջերմաչափման 5 սարք, ախտահանիչ նյութեր, 500 դիմակ-ռեսպերատոր և 500 ձեռնոց, վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով:
  • Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբերը համատեղ հայտարարություն են տարածում, հայտնելով որ չեղարկում են նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները։
  • Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։
  • Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։
  • Այսօրվանից սկսած Արդշինբանկը ՍԱՍ սուպերմարկետների ցանցի հետ համատեղ 76 և բարձր տարիքի իր ավելի քան 870 թոշակառու հաճախորդների տուն կհասցնի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, իսկ մարզերի ավելի քան 2400 թոշակառուների թոշակային քարտերին կփոխանցի դրամական օգնություն:
  • ԱՆ ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Կորոնավիրուսային հիվանդություն էջում  այսուհետ կարելի է տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:
  • ԱՀ նախագահի 5 թեկնածուների համատեղ հայտարարությունը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 43 372
Առողջացածներ 0 28
Բացասական թեստեր 212 1834
Մահվան դեպքեր 0 1