26.08.2020
- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 25.08.2020-ի դրությամբ կայացվել է 5158 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 25.08.2020-ի դրությամբ իրականացվել է 72289 ստուգում, որից միայն 715-ը՝ նշված օրը:
- Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առողջացել 3 քաղաքացի։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը:
- Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողովին անդրադարձավ Covid-19-ի պայմաններում դպրոցների վերաբացմանը։
- Դասերը վերսկսելուց առաջ ուսուցիչները կթեստավորվեն։
- 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դպրոց են գնալու հերթականությամբ։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 203 | 43570 |
Առողջացածներ | 262 | 36988 |
Բացասական թեստեր | 1735 | 157237 |
Մահվան դեպքեր | 3 | 864 |