Բլոգ

Քրոնիկոն

26.03.2020

  • Կայացվում է Պարետի N18 որոշումը՝ մարտի 24-ի N16 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
  • Կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։
  • Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրն ու տնտեսական հետևանքների չեզոքացման 5 միջոցառումները։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 26.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2698:
  • ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հայտարարությունը ոչ կանոնավոր ուղեվորափոխադրումների վերաբերյալ։
  • ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը։
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։ Թորոսյանը հայտարարում է, որ թեստերի պակաս Հայաստանը չունի:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսը։
  • Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
  • ՊՆ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ բանակում գրանցվել է վարակման 3 դեպք:
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Կազմակերպությունների կողմից առաջարկվող ծրագրերը մեկտեղված են մեկ ընդհանուր հարթակում։
  • Տ. Ավինյանը գրում է, որ AC19 բջջային հավելվածը արդեն իսկ հասանելի է Google Play հարթակում: Այն կօգնի կողմնորոշվել՝ արդյոք առկա են կորոնավիրուսի աշխտանիշներ, և արդյոք կա բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն:
  • Ֆելիքս Ցոլակյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվին։
  • ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար։
  • «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։
  • Արձագանքելով ԿԳՄՍՆ-ի կոչին՝ Թումոն նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։
  • Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 39 329
Առողջացածներ 10 28
Բացասական թեստեր 185 1622
Մահվան դեպքեր 1 1