Բլոգ

Քրոնիկոն

25.06.2020

  •  Կայացվում են Պարետի N155-Ա և N156-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը. միանվագ աջակցություն կտրամադրվի աշխատանքը կորցրած քաղաքացիներին ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։
  • Արձանագրվել է մահվան 13 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից:
  • Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 46610  արձանագրություն, իսկ հունիսի 24-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1710  դեպք։
  • Նախորդ օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք, եւս 17 հոգի առողջացել է։
  • Հունիսի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում, նրանիցի 80-ը Շիրակի մարզի բնակիչ է։
  • ՀՀ Արմավիրի մարզում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք, որոնցից 773-ը առողջացած: Մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք, կա 807 ինքնամեկուսացած:
  • «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը եւս վարակվել է կորոնավիրուսով։
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է: Սա «լավ» ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 759 23247
Առողջացածներ 814 12149
Բացասական թեստեր 1551 81799
Մահվան դեպքեր 13 410