Բլոգ

Քրոնիկոն

25.05.2020

  • Կայացվում են Պարետի N90, N91՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N92՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր աշխատանքներն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը:
  • Արձանագրվել է մահվան 4 դեպք: Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • ՀՀ ՀՎԿԿ կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանի մամուլի ասուլիսը։
  • Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, վերնագրված՝ «Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում»։
  • Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 դեպք, որից 203-ը՝ Սեւանի տարածաշրջանում։ Գրանցվել է մահվան 6 մահվան դեպք, առողջացել է 204 անձ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզպետի օգնական Լիանա Հովհաննիսյանը:
  • Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը «Հետքին» հայտնել է, որ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել։ Վարակվածներից 9-ը երեխա են, 6-ը՝ աշխատակից։
  • Ըստ ոստիկանության՝ այն բանից հետո, երբ մայիսի 18-ից թույլատրվել է ուղեւորափոխադրումը հանրային տրանսպորտով հստակ կանոններով, ոստիկանության ծառայողները ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում հայտնաբերել են կանոնների խախտման 53 դեպք։
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 289 7402
Առողջացածներ 75 3220
Բացասական թեստեր 671 45152
Մահվան դեպքեր 4 91