25.04.2020
- Կայացվում է Պարետի N56 որոշումը՝ ապրիլի 18-ի N45 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։
- Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու մոմավաճառի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Թեստավորվել է թեմի 26 աշխատակից ևս: Բոլորի պատասխանները բացասական են։
- Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր գրանցվել է 56 հաստատված դեպք։
- Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած մեկ պացիենտ: Վերջինիս մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում:
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 69 | 1736 |
Առողջացածներ | 30 | 833 |
Բացասական թեստեր | 520 | 16185 |
Մահվան դեպքեր | 0 | 28 |