Բլոգ

Քրոնիկոն

25.03.2020

  • Կայացվում է Պարետի N17 որոշումը՝ մարտի 24-ի N14 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Որոշման համաձայն մինչև մարտի 31-ը դադարեցվում են ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը։ 
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 25.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 512.607.314.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2582: 
  • 25-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։
  • Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում։
  • ԱԴ ընթացքում տեղաշարժվելու համար սահմանվում է տեղաշարժման թերթիկի օրինակը։
  • ԱՐՄՍՏԱՏ-ն իր www.armstat.am պաշտոնական կայքում առանձնացրել է «COVID-19» բաժին։
  • ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի և Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի ասուլիսը։
  • ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի մամուլի ասուլիսը։
  • ԱԺ-ում Վարչապետը պատասխանել է վարկային արձակուրդ տրամադրելու մասին հարցին։
  • Վարչապետը ԱԺ-ում անդրադառնալով կոմունալ վճարումներին, նշել է, որ աջակցությունը պետք է լինի թիրախավորված։
  • Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը։
  • Ա. Թորոսյանը պատասխանում է ԱԺ-ում պատգամավորներին հետաքրքրող հարցերին։
  • ՀԾԿՀ-ն արտակարգ դրության ստեղծած իրավիճակը ճանաչել է կոմունալ վճարումներին խոչընդոտող ֆորս մաժոր։
  • Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջով ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց հեռավար ուսուցման անցկացման նորությունները։
  • ՀԿԵ-ն չեղարկում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի երկու ուղերթները:
  • Հարավկովկասյան երկաթուղին միացել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման համար անցկացվող դրամահավաքին: Փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմել է գրեթե 5 մլն դրամ:
  •  Պարետը կոչ է անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։
  • Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար:
  • «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը գրում է, որ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ 
  • «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը։
  • Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող անձանցից՝ տեղեկատվության մատչելիության հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։
  • Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը։
  •  «Ֆեյսբուք»-ի իր էջում Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը տեղեկացնում է, որ այսօր Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր։
  • Վրաստանում ՀՀ դեսպանությունը հատուկ հայտարարության միջոցով հավաքագրել է ՀՀ վերադառնալ ցանկացողների  ցուցակներն ու այս պահին Հավլաբար թղամասից 20 տեղանոց միկրոավտոբուսով ու երկու մարդատար մեքենայով շարժվեցին դեպի վրաց-հայկական սահման:
  • Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների։
  • Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը շարունակում է աջակցել բնակչության առավել խոցելի խմբերին, որոնք ինքնամեկուսացվել են Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով:
  • Տ. Ավինյանը հայտնում է, որ Վեոլիա ջրի և ՀԵՑ-ի հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կար, այսօր վերջնական պայմանավորվածություն կլինի նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ, և հենց այս պահից սկսած խնդիրները կլուծվեն, և բոլոր այն քաղաքացիները, նամանավանդ խոցելի խմբերի, որոնց տներում անջատումներ են եղել, կվերականգնվեն։
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 25 290
Առողջացածներ 2 18
Բացասական թեստեր 125 1437
Մահվան դեպքեր 0 0