Բլոգ

Քրոնիկոն

24.07.2020

  • Կայացվում են Պարետի N212-ԱN213-Ա և N214-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը:
  • Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
  • Ն. Փաշինյանը ֆեյսբուքում ուղիղ եթերով հայտնում է, որ Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից:
  • «Հետքը» պարզել է, որ հայկական թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին: 
  • COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով:
  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը Թվիթերի իր էջում հայտնում է, որ հուլիսի 24-ից վերսկսվել են Փարիզ-Երևան թռիչքները շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 383 37996
Առողջացածներ 509 26243
Բացասական թեստեր 1467 118668
Մահվան դեպքեր 8 700