Բլոգ

Քրոնիկոն

24.06.2020

  • Կայացվում են Պարետի N152-Ա և N153-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N154-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին։
  • Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին։
  • Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7 են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110:
  • «Գյումրի» ԲԿ-ի 420 աշխատակցից կորոնավիրուսով վարակվել է 17-ը, 40 հոգի ինքնամեկուսացած է։
  • Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
  • Հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանից բացի՝ կորոնավիրուսով վարակվել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Քրիստինե Պողոսյանը:
  • ԱՆ Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մշակած թեստերը պատրաստ են։
  • Ոստիկանության 199 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. մահացել է Մարտունու անձնագրային բաժանմունքի պետը։
  • «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուք հայտնել է, որ կորոնավիրուսի իր թեստի արդյունքը դրական է:
  • Ակտաու-Երևան չարտերային չվերթով Հայաստան է ուղևորվել 15 քաղաքացի։
  • Ֆրանսիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 771 22488
Առողջացածներ 538 11335
Բացասական թեստեր 1565 80248
Մահվան դեպքեր 11 397