Կայացվում են Պարետի N87,N88՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N89՝ Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների մասին որոշումները։
Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ն. Փաշինյանը ֆեսյբուքի ուղիղ եթերով խոսում է կորոնավիրուսի նոր բռնկման մասին։
ԱՆ Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Կա 230 ծանր եւ 52 ծայրահեղ ծանր պացիենտ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ մայիսի 24-ի դրությամբ մարզում գրանցվել է 369 դեպք, որոնցից 161-ն՝ առողջացած, 5-ը՝ մահվան ելքով։ Նոր դեպքերի թիվը 35 է, ապաքինվածներինը՝ 26: