Բլոգ

Քրոնիկոն

24.03.2020

  • Կայացվում են Պարետի N14՝ ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, N15՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ և N16՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշումները։ Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։
  • ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։
  • «Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 24.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499.834.192.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2407:
  • Մշակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար։
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի մամուլի ասուլիսը։
  • ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը։
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ասուլիսը։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին։
  • ՀՀ Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի ասուլիսը։ Քրմոյանը հայտնում է, որ ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը
  • Նոր կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձանց համար գործում է Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվ։
  • Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։
  • Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները։
  • ՀՀ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը:
  • Դատախազությունն առժամանակ դադարեցնում է գրավոր դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը։
  • Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ։
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:
  • Հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով ԱԺ-ի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցների։
  • ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է հավելվածը, որն առողջական վիճակի մասին ինֆորմացիա է տալիս։
  • Մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:
  • Մարտի 25-ից Շիրակի մարզում դադարեցվել է ինչպես միջմարզային, այնպես էլ Շիրակի մարզ-Երևան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտի գործունեությունը: 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 30 265
Առողջացածներ 14 16
Բացասական թեստեր 180 1312
Մահվան դեպքեր 0 0