Բլոգ

Քրոնիկոն

23.07.2020

  • Կայացվում են Պարետի N208-Ա, N209-Ա և N211-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N210-Ա՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումները։
  • Արձանագրվել է մահվան 4 դեպք: Պացիենտները  եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
  • Գերմանիայից ժամանած բժշկական թիմն ավարտել է առաքելությունը ՀՀ-ում: 
  • Հայաստանի խնդրանքով Ճապոնիան հուլիսի 22-ին Ճապոնիայի կողմից պատրաստված ավիգան դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը պետք է օգտագործվի մոտ 100 հիվանդի համար: Դեղամիջոցը կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը։
  • «Ընդհատակում»` ընդհատված․ երևանյան փաբերը ճգնաժամի մեջ են։
  • Հուլիսի 20-ից Մարտունու ԲԿ-ում գործում է COVID-19 հիվանդների բուժման բաժանմունքը՝ կապիտալ վերանորոգված, կահավորված, հագեցված բժշկական արդիական սարքավորումներով։
  • Հուլիսի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, եւս 28 հոգի առողջացել է։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 451 36613
Առողջացածներ 490 25734
Բացասական թեստեր 1484 117201
Մահվան դեպքեր 4 692