Բլոգ

Քրոնիկոն

23.06.2020

  • Կայացվում են Պարետի N148-Ա, N149-Ա, N150-Ա և N151-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արձանագրվել է մահվան 14 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ:
  • Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է, որ մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է:
  • Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնը «Հետքին» պատմել է մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի, խնդիրների եւ իրենց կողմից այստեղ կատարվող աշխատանքի մասին:
  • ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Սա ԱԺ պատգամավորների շրջանում առաջին դեպքն է:
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին։
  • Ն. Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է»:
  • Անցած տասը օրվա ընթացքում, բակերում իրականացված ստուգումների արդյունքում, դիմակ չդնելու համար 1264 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն։
  • Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 68-ը Շիրակի մարզի բնակիչ է։
  • Հայրենական մեծ պատերազմի վետերան 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս գրվեց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով ծանր վիճակում:
  • Ա. Թորոսյանը դիմակներ է բաժանում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 711 21717
Առողջացածներ 653 10797
Բացասական թեստեր 1572 78683
Մահվան դեպքեր 14 386