Բլոգ

Covid

23.04.2020

  • Կայացվում են Պարետի N53՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N54՝ մարտի 31-ի N27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշումները։ Այս որոշումով հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը:
  • Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառմամբ օժանդակություն կստանան ուսանողները։
  • Կառավարության նիստում վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 23.04.20թ. ժամը 19:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,050,082,851.10 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3893։
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում սպասարկող բանկի վերաբերյալ հայտարարություն։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է:
  • ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մամուլի ասուլիսը։
  • ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մամուլի ասուլիսը։
  • Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մամուլի ասուլիսը։
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ծիծեռնակաբերդից՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
  • Ա. Թորոսյանը Շանթի եթերում խոսել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին` որոշակի կարևոր շեշտադրումներով:
  • ՀՀ 230 քաղաքացի Երեւան է վերադառնում Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից։
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհի մրցույթի արդյունքները։ Ընդհանուր 22 մլն դրամի դրամաշնորհ է ստացել հաղթող ճանաչված 5 կազմակերպություն:
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 10 հոգի, արհեստական օդափոխությանը միացված է 5 հոգի։
  • Ն. Փաշինյանի փոխանցմամբ Հայաստանի բանկերը եւ վարկային կազմակերպությունները այս պահի դրությամբ վարկային արձակուրդ են տվել 430 հազար ֆիզիկական անձանց՝ 20.3 միլիարդ դրամի չափով, եւ 12 հազար 400 իրավաբանական անձանց՝ 41.5 միլիարդ դրամի չափով։
  • Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։
  • Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 73 1586
Առողջացածներ 69 728
Բացասական թեստեր 619 14956
Մահվան դեպքեր 3 27