Բլոգ

Քրոնիկոն

23.03.2020

  • Կայացվում է Պարետի N13 որոշումը ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելու նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
  • Վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ համագործակցության հարցեր։
  • ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 23.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 398,401.619.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2210:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ասուլիսը։
  • ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի ասուլիսը։
  • Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի ասուլիսը։
  • Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ վաղ առավոտից ՀՀ-ում կկիրառվեն նոր սահմանափակումներ։
  • Ա. Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկություններ է հաղորդում իրավիճակի վերաբերյալ։
  • Հոսանք, ջուր եւ գազ մատակարարող կազմակերպությունները «Հետքին» հայտնել են իրենց դիրքորոշումը կոմունալ վճարների հնարավոր հետաձգման եւ չվճարող քաղաքացիներին ծառայություն չտրամադրելու մասին: 
  • ԱԳՆ-ն հայտնեց այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների՝ ՀՀ մուտքի վրա արտակարգ դրության ընթացքում սահմանափակում է դրված:
  • Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:
  • ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում քրեական ու վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող փաթեթը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 41 235
Առողջացածներ 0 2
Բացասական թեստեր 59 1132
Մահվան դեպքեր 0 0