Կայացվում են Պարետի N82,N83, N84, N85՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N86՝ մայիսի 22-ի N84 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները։
Կայացել է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։
«Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 22.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,093,409,645.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4295։
Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ոստիկանությունից «Հետքին»հայտնել են, որ ազատ տեղաշարժվելու եւ այլ սահմանափակումները խախտելու հիմքով 12.231 անձի նկատամամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: