Բլոգ

Քրոնիկոն

21.04.2020

  • Կայացվում են Պարետի N47` մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N48՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կիրառվող սահմանափակումների և N49՝ մարտի18-ի N5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշումները։ 
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր, հանդիսանալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի՝ կոմունալ ծախսերի փոխատուցման շահառուներ, ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից՝ հօգուտ սոցիալական աջակցության առավել մեծ կարիք ունեցող հայրենակիցների:
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 974,163,699.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3845:
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը: Վերջինիս փոխանցմամբ մարտի 14-ից մինչև օրս հայրենիք է վերադարձել Հայաստանի մոտ 22 հազար քաղաքացի։
  • Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները` արտակարգ դրության պայմաններում։ ԿԳՄՍ և ԱԳ նախարարների, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի և Վարճապետի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մասնակցությամբ մամուլի ասուլիս։ Նշվում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը քաղաքացիների համար փակ է լինելու:
  • Ա. Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսային հիվանդության ներկա վիճակի, հնարավոր զարգացումների և քայլերի մասին։
  • Պարետի որոշմամբ` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել։
  • Ա. Թորոսյանը գրառում է արել, որտեղ նշվում է, որ վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում:
  • Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան բաց նամակ է ուղղել  Կառավարությանը՝ զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների և հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
  • Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։
  • 5-րդ ծրագրի շրջանակում միանվագ անհատույց դրամական օժանդակություն է տրամադրվում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չնայած ծագած դժվարություններին՝ պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։
  • Հնդկաստանի արտգործնախարարը հայտնել է Հայաստան բժշկական օժանդակություն ուղարկելու մասին։
  • ՀՀ-մ կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:  Ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է:
  • Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 72 1463
Առողջացածներ 24 633
Բացասական թեստեր 966 13493
Մահվան դեպքեր 0 24