Բլոգ

Քրոնիկոն

21.08.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 20.08.2020-ի դրությամբ կայացվել է 5131 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 20.08.2020-ի դրությամբ իրականացվել է 69852 ստուգում, որից միայն 671-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 32 քաղաքացի:
  • Հայաստանում ԵՊԲՀ-ի կողմից իրականացվող Covid-19-ի հակամարմինների կամավոր հետազոտությանն արդեն մասնակցել է 130-ից ավելի մարդ:
  • 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ։
  • Շիրակի մարզում օգոստոսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 431 քաղաքացի, նրանցից 97-ի մոտ դրական ախտորոշում կա։ Կորոնավիրուսից առողջացել է մարզի 523 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 39 դեպք:
  • ԿԽՄԿ-ն Արցախի Առողջապահության նախարարությանը 4 վրան է նվիրաբերել Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 139 42616
Առողջացածներ 214 35907
Բացասական թեստեր 1355 151077
Մահվան դեպքեր 8 850