Բլոգ

Քրոնիկոն

21.07.2020

  • Կայացվում են Պարետի N203-Ա և N204-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 20.07.2020-ի դրությամբ կայացվել է 4669 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 20.07.2020-ի դրությամբ իրականացվել է 54013 ստուգում, որից միայն 943-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 16 դեպք: Պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և փոխանցելու իր փորձը:
  • Հուլիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, եւս 41 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 439 35693
Առողջացածներ 560 24766
Բացասական թեստեր 1279 113205
Մահվան դեպքեր 16 678