Բլոգ

Քրոնիկոն

21.06.2020

  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի: Ընդհանուր առողջացածների թիվը 65 է։
  • Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 
  • Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Չինաստանից ժամանած բեռնատար ինքնաթիռով Հայաստան է բերվել թթվածին արտադրող 3 կայան:
  • ԱՆ-ն հայտնեց, որ հունիսի 21-ին Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը: Հայաստան են տեղափոխվել նաեւ ԱՆ-ին նվիրաբերված բժշկական սարքավորումներ եւ անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակը։
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողների օրվա կապակցությամբ։
  • Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1073 քաղաքացի, նրանցից 220-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
  • Հունիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, եւս 11 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 320 20588
Առողջացածներ 129 9131
Բացասական թեստեր 769 76255
Մահվան դեպքեր 10 360