Բլոգ

Քրոնիկոն

20.08.2020

  • Կայացվում են Պարետի N255-Ա՝ մի շարք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N256-Ա և N257-Ա՝  մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. գործադիրի նիստում վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 19.08.2020-ի դրությամբ իրականացվել է 69181 ստուգում, որից միայն 412-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 84 (կին), 75 (տղամարդ), 85 (կին), 92 (կին), 82 (տղամարդ) և 51 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ:
  • Վանաձորի 2 խոշոր տեքստիլ գործարաններում կորոնավիրուսի օջախներ են հայտնաբերվել։
  • Կառավարությունը հավանություն տվեց «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 158 42477
Առողջացածներ 217 35693
Բացասական թեստեր 1481 149722
Մահվան դեպքեր 6 842