Բլոգ

Քրոնիկոն

20.07.2020

  • Կայացվում են Պարետի N200-ԱN201-Ա և N202-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 19.07.2020-ի դրությամբ իրականացվել է 53070 ստուգում, որից միայն 204-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 12 դեպք: Պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:
  • ՄԻՊ-ը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 273 35254
Առողջացածներ 704 24206
Բացասական թեստեր 799 112926
Մահվան դեպքեր 12 662