Արձանագրվել է մահվան 18 դեպք: Պացիենտները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տղամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61(տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) և 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր ևս մեկ բնակչի մոտ:
Ն. Փաշինյանի Կարճ շրջայցԷրեբունի վարչական շրջանում։
Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» ու Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոններում:
Միացյալ Նահանգները Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդդելու նպատակով: Այս մասին նշված է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամուլի հաղոդագրության մեջ:
Ա. Թորոսյանը հայտնում է, որ Հայաստանի հակահամաճարակային ծառայությունը համալրվում էխիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։