Բլոգ

Քրոնիկոն

20.05.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • Մայիսի 20-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 29 քաղաքացիներից 8-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է  581 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է  69 քաղաքացի:
  • Նիկոլ Փաշինյանի խոսքը պարետատան նիստին։
  • Հայտնի դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
  • Ոստիկանությունը «Հետքին» հայտնել է, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո (16.03.2020)՝ մայիսի 14-ի դրությամբ, սոցիալական կայքերից գրառումներ հեռացնելու պահանջ է ներկայացվել 34 օգտատիրոջ, ինչի արդյունքում վերջիններս հեռացրել են 29 հրապարակումներ: 
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 335 5606
Առողջացածներ 162 2581
Բացասական թեստեր 1416 40216
Մահվան դեպքեր 3 70