Բլոգ

Քրոնիկոն

20.04.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 972,801,769,5դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3819: 
  • Արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
  • ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի մամուլի ասուլիսը։
  • ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։ Վերջինս հայտնեց, որ 10 ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որից 5-ն արդեն առողջացել է։ Ըստ Մհրյանի՝ հանրապետությունում մեկուսացման 37 վայր կա, այդ թվում՝ հիվանդանոցներ եւ հյուրանոցներ։
  • Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ ««Մեծ հիասթափության» մոդելավորումը» վերնագրով։
  • Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:
  • «Բարգավաճ Հայաստան»-ը տնտեսական և սոցիալական աջակցության երեք փաթեթ է նարկայացրել կառավարություն:
  • Արցախի Պարետի N8 որոշմամբ, Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով։
  • ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնում է բարեգործական միջոցառում։
  • Լոռու մարզի ղեկավարի անմիջական համակարգմամբ և աջակցությամբ մարզպետարանի կողմից հավաքագրված կամավորները, մի խումբ աշխատակիցներ նախաձեռնող կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ հանգստյան օրերին սննդի փաթեթները բաշխեցին մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 62 1391
Առողջացածներ 29 609
Բացասական թեստեր 494 12527
Մահվան դեպքեր 2 24