Բլոգ

Քրոնիկոն

20.03.2020

  • Կայացվում է պարետի N7 որոշումը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ։
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: Նախարարության հետ համագործակցությամբ նաև «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների:
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 321 167 610.6 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 1355: 
  • Կառավարությունը ներկայացնում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:
  • ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունենում պարետատան հերթական նիստը։
  • Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունում է մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկելու նախագծերը։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար 300 հազարից մինչև 500 հազար դրամ տուգանք է սահմանվել:
  • Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածումը կարգավորելու վերաբերյալ։
  • ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առցանց ներկայացնելու է «Մշակութային կորոնադադար» հաղորդաշարը։
  • ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները:
  • Վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների մասին։
  • Արայիկ Հարությունյանի, Արայիկ Խզմալյանի և Նարինե Խաչատուրյանի մամուլի ասուլիսը:
  • ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի ասուլիսը:
  • Ելնելով արտակարգ դրության օրերին աշխատողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից՝ վարչապետի աշխատակազմի ձեւավորած Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը հայտարարություն է տարածում՝ մեջբերելով գործող օրենսդրության դրույթները։ 
  • ՀԱՊՀ-ը 3 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար ստեղծված հաշվին։
  • Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, մարտի 20-ին, փոխանցեց 2մլն ՀՀ դրամ։
  • Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզպետարանները տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ:
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու նպատակով փոխանցել է 3 մլն ՀՀ դրամ։
  • Ոստիկանությունը հայտնում է, որ համացացնի տարբեր սոցիալական կայքերերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։ ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։ Գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից։ Կատարվածի վերաբերյալ քաղաքացիներից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր։
  • Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով սահմանափակվում է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ՝ բացառությամբ Արցախի իշխանություների կողմից նախատեսված բացառիկ դեպքերի։
  • ԵՊԲՀ գիտական խորհրդը որոշել է ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգել մեկ ամսով։Վերջին վճարումը սահմանվել է՝  25.06.2020թ.-ը։
  • «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կհետաձգվի։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 24 160
Առողջացածներ 0 1
Բացասական թեստեր 65 973
Մահվան դեպքեր 0 0