Բլոգ

Քրոնիկոն

19.08.2020

  • Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ:
  • Արցախում համավարակի կառավարելի իրավիճակի դեպքում հանրակրթական դպրոցներում դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին, իսկ բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Մագիստրատուրայում սողովորողների համար կպահպանվի ուսուցման առցանց ռեժիմը:
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման աջակցության շրջանակում տրամադրելու է երեք տեսակի դրամաշնորհներ՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորվող:
  • COVID-19 սպասարկող 20 հիվանդանոցից 6-ն անցել է բնականոն աշխատանքի:
  • Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը: 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 263 42319
Առողջացածներ 250 35476
Բացասական թեստեր 1730 148241
Մահվան դեպքեր 3 836