Բլոգ

Քրոնիկոն

19.06.2020

  • Կայացվում է Պարետի N145-Ա որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնելով որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
  • Արձանագրվել է մահվան 13 դեպք: Պացիենտները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ), 56 (տղամարդ) և 38 (կին) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ:
  • Վարչապետի խոսքը ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին։
  • Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը։ 8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի՝ Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 հատ տեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ
  • Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1446 է, որոնցից 538-ը՝ առողջացած, 28-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 880 քաղաքացի։
  • Հունիսի 19-ին Լեհաստանից Հայաստան ուղևորվեց լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ Օգնության խմբաքանակում ներառված են 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ։
  • Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 225 բնակիչ։ 33 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 15 դեպք։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1103 քաղաքացի։
  • Հունիսի 18-ի դրությամբ՝ Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթներով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25 հազ․100-ը։
  • Կրկին 3 թթվածնային սարք ու 6000 պաշտպանական դիմակ Վրաստանից հասավ Հայաստան։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 551 19708
Առողջացածներ 588 8854
Բացասական թեստեր 1292 74078
Մահվան դեպքեր 13 332