Բլոգ

Քրոնիկոն

19.05.2020

  • Կայացվում է Պարետի N78 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը ֆեյսբուքում՝ կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարի մասին։
  • Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:
  • ԱՆ Ա. Թորոսյանը հայտարարեց, որ դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ, կամ դրանք շատ թեթեւ են, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում։
  • ԱԺ-ն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում է 10 հազար դրամ տուգանք արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտելու դիմաց:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 230 5261
Առողջացածներ 255 2422
Բացասական թեստեր 800 38800
Մահվան դեպքեր 3 67