19.04.2020
- Կայացվում է Պարետի N46 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
- Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ մարզում վարակակիրների թիվը հասել է 10-ի:
- Ն. Փաշինյանի ուղիղ եթերը վերնագրված՝ Թավիշի եւ «ամենաթողության» մասին։
- Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը: Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի։
- Այսօր Լոռիում հաստատվել է վարակվելու 12, Գեղարքունիքում՝ 10 դեպք։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 48 | 1329 |
Առողջացածներ | 35 | 580 |
Բացասական թեստեր | 645 | 12033 |
Մահվան դեպքեր | 2 | 22 |