Բլոգ

Քրոնիկոն

19.03.2020

  • Կայացվում է Պարետի N6 որոշումը՝ Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին։
  • Կառավարությունը բիզնեսին աջակցություն ցուցաբերելու խոշոր փաթեթներ կգործարկի։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 121 175 406.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688:
  • Մինչեւ օրվա ավարտը վարակվածների թիվը հասնում է 136-ի, որից 112-ը կապ ունեն Էջմիածնի ու Շենգավիթում արտադրամասի դեպքերի հետ:
  • Վարչապետը հավաստիացնում է, որ Հայաստանը պարենի եւ վառելիքի խնդիր չունի։
  • «Հետքի» հրապարակումից հետո «Էյչ-Էս-Բի-Սի»-ն դարձավ վերջին՝ 17-րդ բանկը, որը վարկային արձակուրդ տրամադրեց իր հաճախորդներին։
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը։
  • Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը:
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասուլիսը:
  • Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ասուլիսը։
  • ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում:
  • Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն  առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:
  • Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի միջոցով
  • Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն հայտնում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ՝ Արտակարգ դրության (ԱԴ) իրավիճակում իրենց աշխատանքի պայմանների քննարկման նպատակով։
  • Ջրային կոմիտեում քննարկվել է կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների ընթացքը։
  • Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Նիստի ժամանակ վերլուծվել են նաեւ համաճարակային իրավիճակը հանրապետությունում եւ սուր շնչառական վարակների ու նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները:
  • Արարատ Միրզոյանը հայտնում է, որ պատգամավորները մարտի պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին։
  • Հայաստանի վարկային կազմակերպություններից «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդների մի մասը հրաժարվում է իր վարկային պարտավորությունները կատարելուց: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հայաստանյան բանկերը որոշակի «վարկային արձակուրդ» հայտարարեցին, իսկ վարկային կազմակերպությունները համեմատաբար կրավորական դիրքորոշում ցուցաբերեցին։
  • Մարտի19֊ից «Ռոստելեկոմ»֊ը, համագործակցելով “ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ” ընկերության և ՀՀ ԿԳՄՍՆ հետ, ներկայացնում է նոր կրթական հեռուստաալիք՝ Hybrid Edu (ch 121), որը կհեռարձակվի ընկերության ՍՄԱՐԹ hեռուստատեսության միջոցով։
  • Բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը դադարեցրել է չվերթերը դեպի Գյումրի։
  • ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսուհետև կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը հասանելի կլինի հետևյալ հղումով` https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/: Այն կթարմացվի օրական կտրվածքով` առավոտյան ժամը 10:00-ին:
  • Չնայած նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Air France ավիաընկերությունը շարունակում է պահպանել մարտի 21-ի Փարիզ-Երևան չվերթը։
  • Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այսուհետև ներկայացումները կցուցադրի առցանց:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 26 136
Առողջացածներ 0 1
Բացասական թեստեր 91 908
Մահվան դեպքեր 0 0