18.08.2020
- Կայացվում են Պարետի N253-Ն՝ ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների եվ կանոնների վերաբերյալ և N254-Ն՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները: Այսուհետ դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում մենակ են։ Վերաբացվել են գրադարանները, թանգարանները, մշակույթի ոլորտը։
- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 17.08.2020-ի դրությամբ կայացվել է 5122 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 17.08.2020-ի դրությամբ իրականացվել է 68157 ստուգում, որից միայն 740-ը՝ նշված օրը:
- Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք:
- ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն» ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում մինչ այս կատարված աշխատանքները։
- Ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար ԿԳՄՍ նախարարը կոչ է անում աշակերտներին և ուսանողներին սեպտեմբերի 1-14-ը կամավոր մեկուսանալ:
- «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում վերջին 6 ամիսների ընթացքում իրականացվել է շուրջ 11,000 պացիենտների բուժսպասարկում, ստեղծվել է շուրջ 400 նոր աշխատատեղ, կառուցվել են մոդուլային հիվանդասենյակներ։
- Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների մեծ թվի պատճառով հետաձգվել է Շիրակ-Արարատ հանդիպումը։ Այս տեղափոխությունը հաշվի առնելով՝ փոփոխվել են նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի ևս 2 հանդիպումների անցկացման ժամկետները:
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 210 | 42056 |
Առողջացածներ | 244 | 35226 |
Բացասական թեստեր | 1696 | 146511 |
Մահվան դեպքեր | 1 | 833 |