Բլոգ

Քրոնիկոն

18.06.2020

  • Կայացվում են Պարետի N143-Ա և N144-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը. աջակցություն կտրամադրվի տուժած ոլորտների աշխատողներին։
  • Նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքներում հունիսի 19-ին` ժամը 12.00-ից, կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ: Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 18.06.2020-ի դրությամբ կայացվել է 3282 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 18.06.2020-ի դրությամբ իրականացվել է 30914 ստուգում, որից միայն 745-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Ա. Թորոսյանը Կառավարության նիստին ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև խոսել եմ կտորե և բժշկական դիմակների տարբերության մասին: Նախարարը հայտնել է, որ Ունենք 444 հոգի, որոնք գտնվում են ծանր վիճակում և 131 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 39 հոգի գտնվում է թոքերի արհեստական օդափոխման սարքերի վրա։
  • Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ:
  • Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրում 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:
  • Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է առաջիկա չվերթների ժամանակացույցը։
  • Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 459 19157
Առողջացածներ 706 8266
Բացասական թեստեր 1492 72786
Մահվան դեպքեր 10 319