Բլոգ

Քրոնիկոն

18.05.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը:
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մայիսի 18-ին ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,089,730,196.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4280:
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի և տեղակալ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը։
  • Կառավարության տեղեկացմամբ՝ ներկայացվել է զրոյից բիզնես ստեղծելու նախաձեռնություններին տարբեր գործիքակազմերով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցառման նախագիծը:
  • ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով իրազեկեց, որ կորոնավիրուսային հիվանդության 100-ից ավել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպք կա: 
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 218 5031
Առողջացածներ 145 2167
Բացասական թեստեր 973 38000
Մահվան դեպքեր 3 64