Բլոգ

Քրոնիկոն

18.04.2020

  • Կայացվում է Պարետի N45 որոշումը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ԵՎ ՁՈՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։
  • Այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են:
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք:
  • Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերում սոցիալական մի շարք խմբերի։
  • ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց:
  • Կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Անի խոշորացված  համայնքում հաստատվել է կորնավիրուսի վարակաման  8 նոր դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը համայնքում այս պահին 18 է: Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: Քննարկվում է համայնքում տեղաշարժի  սահմանափակման հարցը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 43 1281
Առողջացածներ 22 545
Բացասական թեստեր 841 11388
Մահվան դեպքեր 0 20