Բլոգ

Քրոնիկոն

18.03.2020

  • Մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ Քննարկվել են հետևյալ հարցերը։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ. ժամը 18:00-ին մուտքերը կազմել են 45 763 615.10 դրամ, ընդհանուր քանակը 280 վճարում:
  • Կայացվում են Պարետը N3 որոշումը մամուլի հետ կապերի պատասխանատու նշանակելու մասին, N4 որոշումը N1 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին և  N5 որոշումը՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների մասին:
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու  նպատակով:
  • Արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։
  • Էջմիածին քաղաքի ելքերը կբացվեն և այլևս բժիշկները հերթապահություն չեն իրականացնի:
  • Կոտայքի մարզպետը հայտնում է, որ Կոտայքի եւ Տավուշի մարզերում մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասնչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով (Ծաղկաձորում եւ Դիլիջանում):
  • Ն. Փաշինյանը հարցազրույց է տալիս Շանթ հեռուստաընկերությանը
  • ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը հեռավար կրթության կազմակերպման հետ կապված։
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ։
  • ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ ամեն օր Հանրային հեռուստաընկերության եթերով ժամը 08:30-ից կլինեն հեռավար տեսադասեր:
  • Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի ասուլիսը։ Հայտնի է դառնում, որ այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին։Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի փոխանցմամբ, բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։
  • «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում  ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, կերկարաձգվելու է: Հստակ չէ, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով։
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։
  • Երևանի բոլոր վարչական շրջանների համատիրությունները իրականացնում են մուտքերի և վերելակների ախտահանում։
  • Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության:
  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ուղերձը պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին։
  • Aeroflot-ը չեղարկում է դեպի Երևան և հակառակ թռիչքները։
  •  մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
  • Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջի հայտարարությունը հնքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։
  • Երևանի պետական համալսարանը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 մլն ՀՀ դրամ:
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2.000.000 ՀՀ դրամ կփոխանցի գանձապետական հաշվին ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
  • ԱԱՏՄ-ն վարույթ է հարուցել կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 32 110
Առողջացածներ 0 1
Բացասական թեստեր 58 817
Մահվան դեպքեր 0 0