Բլոգ

Քրոնիկոն

17.08.2020

  • Կայացվում է Պարետի N252-Ա որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 15.08.2020-ի դրությամբ իրականացվել է 67419 ստուգում:
  • Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում: Առաջին կուրսի ուսանողները դասի կգնան սեպտեմբերի 1-ից, իսկ մյուսները՝ ամսի 15-ից:
  • Շիրակի մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 443 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա։ Կորոնավիրուսից առողջացել է մարզի 514 բնակիչ։ 54 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 37 դեպք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 145 41846
Առողջացածներ 327 34982
Բացասական թեստեր 922 144815
Մահվան դեպքեր 8 832