Բլոգ

Քրոնիկոն

17.07.2020

  • Կայացվում են Պարետի N197-Ա և N199-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N198-Ա՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումները։
  • Արձանագրվել է մահվան 11դեպք: Պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության յոթ նոր դեպք:
  • Հուլիսի 19-ին՝ Վարդավառի տոնին ընդառաջ պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում եւ հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
  • Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում պարտադիր չեն լինի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում  ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 461 34462
Առողջացածներ 631 23123
Բացասական թեստեր 1508 110621
Մահվան դեպքեր 11 631