Բլոգ

Քրոնիկոն

17.06.2020

  • Կայացվում է Պարետի N140-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին և N141-Ա և N142-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ։ Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը:
  • Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը։
  • 12 ՔԿՀ-ներում մինչ այժմ մեկ դատապարտյալ է վարակվել կորոնավիրուսով։
  • ՊԵԿ-ը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցել է բնականոն աշխատանքի։
  • Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումից օգտվելու համար տնտեսավարողներից ստացվել է  1684 հայտ, պահանջված ընդհանուր գումարի չափը` 17,085.20, չափանիշներին բավարարող հայտերը` 859-ը` ընդհանուր գումարը` 9,480.00մլն. դրամ: Հունիսի 11-ի դրությամբ կնքվել է 637 պայմանագիր` 7,355.90 մլն. դրամի չափով:
  • Սյունիքի մարզպետարանը հայտնում է, որ մարզում առկա է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը. ընդհանուր 159 հաստատված դեպք, որից 90 հոգի բուժվել է, 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 50 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։
  • Հունիսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, 52-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 224 բնակիչ։
  • Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Նա այսօր հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին:
  • Ա. Թորոսյանը ԱԺ-ում խոսել է կորոնավիրուսային հիվանդության վիճակագրության և հրապարակվող հասցեների մասին։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 665 18698
Առողջացածներ 746 7560
Բացասական թեստեր 1727 71294
Մահվան դեպքեր 7 309