Բլոգ

Քրոնիկոն

17.04.2020

  • Կայացվում են Պարետի N43 ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ և N44՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ (COVID-19) ՀԵՏևԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ որոշումները։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։
  • Հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը:
  • Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։
  • Այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: 
  • ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված կնոջ ծննդաբերությունից հետո նրա թեստը բացասական է եղել, իսկ երեխան դեռ պետք է թեստավորվի: Սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ ծննդաբերում է վարակակիր անձը:
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյաննը տեղեկացրեց, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է արձանագրվել:
  • Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդել է տվյալներ, ըստ որոնց՝ մի շարք ապրանքատեսակներ այս տարվա առաջին եռամսյակում թանկացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
  • Պարետատան հայտարարությունն արտերկրում ՀՀ քաղաքացիներին առնչվող դրության վերաբերյալ։ 
  • Ներկա իրավիճակի եւ ձեռնարկվող քայլերի մասին երեկոյան քաղաքացիներին ուղերձ հղեց  Նիկոլ Փաշինյանը: 
  • ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը։
  • ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը։ Նրա փոխանցմամբ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բազմաթիվ հայեր վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։
  • ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին 600,000 դոլարի լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։
  • Արտաշատի բժշկական կենտրոնից առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ՝ 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը:
  • Համաձայն Արցախի պարետի նոր որոշման՝ Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 47 1238
Առողջացածներ 121 523
Բացասական թեստեր 956 10547
Մահվան դեպքեր 1 20