Բլոգ

Քրոնիկոն

17.03.2020

  • Կայացվում են Պարետի N1 որոշումը «Համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը և անցակետով թույլատրվող մուտքի առանձնահատուկ դեպքերը սահմանելու մասին և N2 որոշումը ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
  • Արսեն Թորոսոյանը ուղիղ եթերի ընթացքում նշում է, որ հաստատված դեպքերի թիվն այս պահին 78 է։ Օրվա ավարտին կունենաք մոտ 600 մեկուսացված քաղաքացի։ օրվա ավարտին կունենաք մոտ 600 մեկուսացված քաղաքացի։
  • Ֆինանսների նախարարությունը բացում է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
  • Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք, հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում։ Նախարարությունը դադարեցնում է նոր կամավորներ հավաքագրելու գործընթացը:
  • Առողջապահության նախարար Ա. Թորոսյանը հանդիպել է Հայաստանի խոշոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին։
  • Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը արտակարգ դրության մասին. նա նշում է, որ Կորոնավիրուսը իրականում այդքան էլ սարսափելի չէ, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր տարիք ունեցող կամ խրոնիկ հիվանդություն չունեցող անձանց։ նաև նշվում է, որ հիվանդացած և առողջացած մարդու համար կա մի առավելություն, որ նա ձեռք է բերում հակավիրուս։
  • Նիկոլ Փաշինյանի շրջայցը սուպերմարկետում։
  • ԿԸՀ-ն որոշում է կայացնում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցնելու մասին:
  • Տիգրան Ավինյանը ցուցում է տալիս պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հակավիրուսային միջոցառումներ։
  • ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը։
  • Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Կորոնավիրուսի վարակի տարածվածությունը այնքան բարձր չէ, ինչքան կարմրուկինը, այն համարյա թե հավասար է գրիպի վիրուսի վարակելիությանը։
  • Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի ասուլիսը` արտակարգ դրության առանձնահատկությունների մասին։
  • ԿԳՄՍՆ-ն հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ։
  • ԵՊՀ-ն անցնում է հեռավար ուսուցման։
  • Մարտի 23-ին կայանալիք ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգվում են։ 
  • ԿԳՄՍՆ-ում որոշում է կայացվում՝ պահպանելով արտակարգ դրության պահանջները՝ թույլատրել բուհերին
    ա) ընթացիկ կիսամյակում դասավանդման և գիտելիքների ստուգման գործընթացները կազմակերպել ելնելով բուհի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկություններից, հնարավորինս օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները` կրելով դրա արդյունքների ամբողջ պատասխանատվությունը,
    բ) կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ՝ պահպանելով աշխատակիցների աշխատավարձը և հանգստի իրավունքը
  • Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով: ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում առցանց տարբերակով դիտել ներկայացումները։
  • Փեթակ» առևտրի կենտրոնի տնօրենը հրաժարվում է փակել շուկան: Փակ տարածքում վարակվելու ռիսկերը չափազանց մեծ են: Առևտրականները բողոքում են տնօրենի համառության առթիվ: Պահանջում են, որ պարետը որոշի փակել շուկան:
  • Utair Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան և մի քանի այլ երկիր։
  • Մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:
  • Մարտի 16-ի ուշ երեկոյան ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
  • ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:
  • Որոշում է կայացվում Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս։
  • Որոշում է կայացվում Երևանում համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը տրամարդել սոցիալապես անապահով ընտանիքներին
  • Հայաստանում վարկ տրամադրում են բանկերը և վարկային կազմակերպությունները։ Գործող բանկերը 17-ն են, իսկ վարկային կազմակերպությունները՝ 43-ը։ «Հետքը» և «Ֆակտորը» կազմել են արձակուրդ սահմանած բանկերի ցանկը։
  • Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվում է‌ ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 33 78
Առողջացածներ 0 1
Բացասական թեստեր 103 759
Մահվան դեպքեր 0 0