Բլոգ

Քրոնիկոն

16.07.2020

  • Կայացվում են Պարետի N195-Ա և N196-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արձանագրվել է մահվան 13 դեպք: Պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից:
  • Կառավարության նիստում ԱՆ Արսեն Թորոսյանը հայտարարել է. «Ցավոք սրտի, դեռ բավական շատ թվեր են արձանագրվում, սակայն համեմատական անցկացնելով մոտավորապես երկու շաբաթվա վաղեմության թվերի եւ իրավիճակի հետ, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու եւ մեր քաղաքացիներին արագ եւ պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով մենք ունենք էական առաջընթաց։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 442 34001
Առողջացածներ 561 22492
Բացասական թեստեր 1262 109113
Մահվան դեպքեր 13 620