16.05.2020
- Կայացվում է Պարետի N77 որոշումը՝ Վայոց Ձորի մարզի Արենի համայքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
- Արձանագրվել է մահվան 5 դեպք: Պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 8-րդ մեծ մամուլի ասուլիսը: Փաշինյանը մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին։
- ԱՆ մամուլի խոսանկ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով ախտորոշվել են Նորքի տուն-ինտերնատում բնակվող 40 հոգի, ովքեր ավագ սերնդի ներկայացուցիչներ են։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 189 | 4462 |
Առողջացածներ | 134 | 1928 |
Բացասական թեստեր | 1036 | 35758 |
Մահվան դեպքեր | 5 | 60 |