Բլոգ

Քրոնիկոն

16.04.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։
  • Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագրով աջակցություն կտրամադրի նպաստառու ընտանիքներին:
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 16. 04.20թ. ժամը 17-ի դրությամբ մուտքերը կազմել են 967,936,232,2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3736:
  • Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։
  • Այս պահին Արցախի առողջապահության նախարարության բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարաններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է։
  • ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանի ասուլիսը։
  • Կառավարությունը 90 մլն դրամ կտրամադրի թոքերի արհեստական շնչառական սարքավորումների նախագծման համար։
  • Արդարադատության նախարարության կողմից սահմանափակված ծառայությունները 2020 թվականի ապրիլի 17-ից կընդլայնվեն։
  • ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացող քաղաքացիների վերաբերյալ։
  • ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
  • «Վեոլիա Ջուր» ընկերությունը որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։
  • Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։
  • ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատան տարածած հայտարարությունը։
  • ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը աջակցում է Շիրակի մարզպետարանին։
  • Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։
  •  Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը նոր տեղեկություններ է հաղորդում դեպի Շենգենյան տարածք և Գերմանիա ճամփորդությունների սահմանափակումների վերաբերյալ: 
  • Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ 
  • Չինաստանից ՀՀ է ներկրվել վարակի դեմ պայքարի պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 42 1191
Առողջացածներ 44 402
Բացասական թեստեր 1119 9591
Մահվան դեպքեր 1 19