Բլոգ

Քրոնիկոն

16.03.2020

  • Կառավարության արտահերթ նիստում քննարկվում է (Մաս 1, Մաս 2)կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու հարցը։
  • Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 18.30-ից կառավարության որոշմամբ Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտևի մինչեւ ապրիլի 14-ը։ Արտակարգ Դրության նախագիծը՝ այստեղ։
  • Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսիվարակի տարածման ներկա իրավիճակը, ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին, առանց հրատապ անհրաժեշտության, սահմանափակել արտասահմանյան իրենց ուղևորությունները:
  • Air Cairo-ն մինչև ապրիլի 19-ը դադարեցնում է չվերթները Երևանից-Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ։
  • ՀՀ ԱԺ-ու տեղի է ունենում հատուկ նիստ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվում է։
  • Այն մասին, թե ինչ է իրենից ենթադրում արտակարգ դրություն ասվածը։
  • Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց ունեցան՝ որոշելով երկու շաբաթով դադարեցնել ուղեւորափոխադրումը երկու երկրների միջեւ, սակայն քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց հայրենիք, բաց կլինեն բեռնափոխադրումները։
  • Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
  • Ա. Թորոսյանը ուղղիղ եթերի ընթացքում նշեւմ է, որ մարտի 16-ի լույս 17-ի կեսգիշերին Հայաստանում գրանցվել է 52 վարակակիր, որոնցից 1-ը բուժվել է, 2-ի մոտ առկա է թոքաբորբ։ Վարակակիրներից 31-ն առնչվում են Էջմիածնի դեպքին։
  • Ղազախստանում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
  • Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարածում է հայտարարություն։
  • Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածում կորոնավիրուսի վերաբերյալ։
  • ՄԻՊ գրասենյակը հորդորում է Մարդու իրավունքների պաշտպանին դիմումներ կամ բողոքներ հասցեագրել առցանց եղանակով։
  • Կորոնավիրուսի տարածման պատճռով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն այս շաբաթ աշախատելու է օնլայն ռեժիմով:
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր հաստատություններում՝ ծերանոցներում, երեխաների խնամքի, հոգեկան առողջության կենտրոններում, շարունակվում է պահպանվել կարանտինի ռեժիմը: Բոլոր տեսակի այցելությունները դադարեցված են:
  • «Հարավկովկասյան երկաթուղի»-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի կանխարգելման համար։
  • Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: Կոտայքի մարզպետարանը այսօրվանից անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին:
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
  • Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փուլի՝ ապրիլի 8-ին և 14-ին նախատեսված հանդիպումները Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև հետաձգվել են անորոշ ժամկետով:
  • ՊՆ-ը զինծառայողների հարազատներին հորդորում է իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:
  • ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն։ Կենտրոնի ֆեյսբուքյան էջը հասցեն՝ այստեղ։
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով։
  • Վ. Բրյուսովի անվան համալսարանը անցնում է անցնում է ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելուն։
  • «Վիվա-ՄՏՍ»-ի, «Յուքոմի» և «Բիլայնի» սպասարկման կետերը ժամանակավորապես փակվում են։
  • Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մարտի 18-ից սկսած 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները, բացառությամբ՝ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթների։
  • «Բեկոն Պրոդուկտը» հայտնում է, որ այսօրվանից ի վեր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողներին մատակարերելու ենք սննդամթերք։ Առաջին խմբաքանակի մատակարարումն արդեն հաջող կերպով կազմակերպված է։ Բոլոր շահագրգիռ կազմակերպությունները ևս կարող են միանալ նախաձռնությանը։
  •  ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնում է, որ վիզաների ծառայության գործունեությունը դադարեցվում է մարտի 17-ից մինչև հետագա ծանուցում: Հետևաբար, վիզաների ծառայություն գործերը ներկայացնելու նպատակով վերցված հանդիպումները չեղարկվում են:
  • միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով:
  • Ա. Թորոսյանը տեղեկացնում է, որ այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։
  • Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով սկսում է հավաքագրել կամավորների:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 17 45
Առողջացածներ 0 1
Բացասական թեստեր 155 656
Մահվան դեպքեր 0 0