Բլոգ

Քրոնիկոն

15.07.2020

  • Կայացվում է Պարետի N194որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 14.07.2020-ի դրությամբ կայացվել է 4530 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 14.07.2020-ի դրությամբ իրականացվել է 50217 ստուգում, որից միայն 661-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 15 դեպք: Պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
  • Հուլիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։
  • Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 554 33559
Առողջացածներ 583 21931
Բացասական թեստեր 1636 107851
Մահվան դեպքեր 15 607