15.06.2020
- Կայացվում են Պարետի N137-Ա և N138-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
- Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 78 քաղաքացիներից 54-ն արդեն առողջացել են։
- Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
- Ա. Թորոսյանը մասնակցում է «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին։
- Արցախի տեղեկատվական շտաբն իրազեկում է, որ բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ: Արցախ մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել, եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեսթի կամ արագ թեսթի պատասխանները: Թեստավորումն արժե 7000 դրամ:
- Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է:
- Ֆրանսիայից բժիշկների խումբը ժամանեց Հայաստան՝ օգնելու հայաստանցի բժիշկներին COVID 19-ի դեմ պայքարում։
- «Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարին, մարտի 18-ից նախաձեռնել է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղվել է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերմանը և տրամադրմանը։
- Հունիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։
- Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է: Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 6:
- Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում հետաձգել են 550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում:
- Ա. Թորոսյանը հայտնում է, որ ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան միջին տարիքի աստիճանական անկում կա, սա նշանակում է, որ ավելի երիտասարդ քաղաքացիներն էլ պետք է անհանգստացած լինեն դիմակների կրմամբ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 425 | 17489 |
Առողջացածներ | 295 | 6571 |
Բացասական թեստեր | 1531 | 68067 |
Մահվան դեպքեր | 8 | 293 |