Բլոգ

Քրոնիկոն

15.05.2020

  • Կայացվում են Պարետի N75 և N76 որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը։
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը:
  • Ա. Թորոսյանի հարցազրույցը՝ կորոնավիրուսային հիվանդության հետ համատեղ կենսակերպի վերաբերյալ:
  • Մոսկվայից հերթական չարտերային չվերթով ահա ավելի քան 200 հայաստանցիներ վերադարձան Երեւան:  
  • Երևանի քաղաքապետարանը հայտնեց, որ մանկապարտեզները կաշխատեն մայիսի 20-ից:
  • Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրեց մայիսի 18-ից հանրային տրանսպորտից օգտվելու կանոնները: 
  • «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն տեղեկացրեց, որ մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին եւ աշխատելու է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչեւ 23։00-ն։
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 239 4273
Առողջացածներ 128 1794
Բացասական թեստեր 1290 34722
Մահվան դեպքեր 3 55