Բլոգ

Քրոնիկոն

15.04.2020

  • Կայացվում է Պարետի N39 որոշումը՝ ապրիլի 3-ի N31 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, N40 որոշումը՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբրեյալ, N41 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N42 որոշումը՝ մարտի 20-ի N7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբրեյալ։
  • Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ անելիքների քննարկումները։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 15.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 965508482.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3711: 
  • Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։
  • Նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Ավագ Ավանեսյանի մամուլի ասուլիսը։
  • ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը։
  • Վարչապետը ԱԺ-ում պատասխանել է ձեռնարկություններում վարակի կանխարգելման մասին հարցին։
  • Վարչապետը ԱԺ-ում հայտնում է, որ պարենային ապրանքների մեծ սպեկտրով ՀՀ ն ունի ինքնաբավության բարձր մակարդակ։
  • Կառավարությունն ընդլայնում է հակաճգնաժամային միջոցառումների շահառուների շրջանակը։
  • Կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ:
  • Կառավարությունն ընդլայնել է հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը, այդ թվում՝ ընդգրկել նպաստառուներին։
  • Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարեց, որ ԱՆ Ա. Թորոսյանի հրամանով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի ողջ աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4 մլն դրամ:
  • ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դպրոցականների համար անգլերեն տեսադասերի միասնական հարթակը։
  • 2020 թվականի մարտի 16-ից մինչ ապրիլի 14-ը ՀՀ-ում գրանցվել է տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու 17 դեպք:
  • Լոռու մարզպետարանի առաջարկով, Արսեն Թորոսյանի հրամանով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ:
  • Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը։
  • Շիրակի մարզի Մարալիկի բժշկական կենտրոնի 9 բուժաշխատողի մոտ, ըստ նախնական տվյալի, կորոնավիրուս է հայտնաբերվել։
  • Պարետատունը համալրվել է համաճարակաբանների խմբով, որոնք ներգրավվել են Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստերի վերլուծության գործում։
  • Արմեն Սարգսյանն տեսակապով զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
  • Կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և համապատասխան համայանքապետարանների գործակցությամբ խոցելի խմբերին սնունդ և առաջնային անհրաժեշտության պարագաներ են տրամադրվում՝ դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ նյութեր: Շահառու են 65-ից բարձր տարիքի միայնակ անձինք:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 48 1149
Առողջացածներ 61 358
Բացասական թեստեր 489 8472
Մահվան դեպքեր 1 18